IMG_3295

Գինու խմորիչ | ՈՒլտրասուլֆ s​​ | Բենտոնիտ| Ալկոհոլային խմորիչներ

Գինու պատրաստման հավաքածուներ

Չորացրած մրգերից, հատապտուղներից և խոտաբույսերից պատրաստված խառնուրդ՝ արտադրված հատուկ սուբլիմացիոն չորացման տեխնոլոգիայով: Այս խառնուրդի հիմքով հնարավոր է պատրաստել տարբեր տեսակի գինենյութեր և սպիտակ գինիներ։ Չորացման այս տեխնոլոգիան թույլ է տալիս պահպանել մրգի բոլոր օգտակար նյութերը, ինչպես նաև դրանց բնական համային և հոտային առանձնահատկությունները։ Այս էքստրակտը իդեալական լուծում է արտադրության մեջ նմանատիպ գինիներ պատրաստելու համար: Այս տեխնոլոգիայի կիրառության առավելություններն են՝ տեխնոլոգիական գործընթացի պարզությունը, սեզոնայնության գործոնի բացակայությունը և ստացվող գինենյութի ցածր ինքնարժեքը:
Այս տեխնոլոգիայի կիրառման արդյունքում ստացված գինենյութը կարելի է խառնել խաղողից պատրաստված գինենյութերի հետ կամ խմորման գործընթացի ժամանակ ավելացնել խաղողի հումքով պատրաստված քաղցուին և արդյունքում ստանալ էքստրակտիվ նյութերով հարուստ խաղողի և մրգահատապտղային գինիներ։


Գինիների պատրաստման համար օգտագործում են՝
• Մրգային էքստրակտ (1 պարկ 1500-2000 լիտրին)
• Մաքուր խմելու ջուր
• Չոր գինու խմորիչ AT1(SP1) — 2-3 գ/10լ
• Սննդային հավելում GWN — 5-10 գ/10 լ
• Գինեթթու
• Օժանդակ նյութեր — հակաօքոիդանտ և հականեխիչ (հակասեպտիկ) ՝ Ուլտրասուլֆ S, Պրիվէքստրակտ , պարզեցնող և կայունացնող ՝ Բենտոնիտ.

Չորացրած մրգերից, հատապտուղներից և խոտաբույսերից պատրաստված խառնուրդ՝ արտադրված հատուկ սուբլիմացիոն չորացման տեխնոլոգիայով: Այս խառնուրդի հիմքով հնարավոր է պատրաստել տարբեր տեսակի գինենյութեր և սպիտակ գինիներ։ Չորացման այս տեխնոլոգիան թույլ է տալիս պահպանել մրգի բոլոր օգտակար նյութերը, ինչպես նաև դրանց բնական համային և հոտային առանձնահատկությունները։ Այս էքստրակտը իդեալական լուծում է արտադրության մեջ նմանատիպ գինիներ պատրաստելու համար: Այս տեխնոլոգիայի կիրառության առավելություններն են՝ տեխնոլոգիական գործընթացի պարզությունը, սեզոնայնության գործոնի բացակայությունը և ստացվող գինենյութի ցածր ինքնարժեքը:
Այս տեխնոլոգիայի կիրառման արդյունքում ստացված գինենյութը կարելի է խառնել խաղողից պատրաստված գինենյութերի հետ կամ խմորման գործընթացի ժամանակ ավելացնել խաղողի հումքով պատրաստված քաղցուին և արդյունքում ստանալ էքստրակտիվ նյութերով հարուստ խաղողի և մրգահատապտղային գինիներ։

Գինիների պատրաստման համար օգտագործում են՝
• Մրգային էքստրակտ (1 պարկ 1500-2000 լիտրին)
• Մաքուր խմելու ջուր
• Չոր գինու խմորիչ AT1(SP1) — 2-3 գ/10լ
• Սննդային հավելում GWN — 5-10 գ/10 լ
• Գինեթթու
• Օժանդակ նյութեր — հակաօքոիդանտ և հականեխիչ (հակասեպտիկ) ՝ Ուլտրասուլֆ S, Պրիվէքստրակտ , պարզեցնող և կայունացնող ՝ Բենտոնիտ.

Գինու խմորիչ Alcotec AT1

Ապրանքատեսակի hամառոտ  նկարագրություն

Անվանումը՝ Alcotec AT1  գինու խմորիչ։

Տեսակը՝ գինու խմորիչ։

Հատկություններ՝ արտադրատեսակի  հիմնական բաղադրիչը գինու խմորասնկերն են, որոնք կայուն են  մինչև 20 ծավ․%  ալկոհոլի պարունակույանը: Խմորման ջերմաստիճանը`  12-35 OC.

 

Ապրանքի մասին տեղեկատվություն

Բ

Արտաքին տեսքը՝  բաց  դեղինից մինչև բաց  շագանակագույն, երկարավուն գրանուլաներ։

ԳՄՕ առկայությունը՝այս ապրանքատեսակը չի պարունակում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ։

Օգտագործման եղանակը․

Կարելի է գինու այլ  ֆերմենտների հետ,  որոնք պարունակում են ոչ ավելի, քան  18-19 ծավ․%

ալկոհոլ։

Չափաբաժինը՝ 0,3 — 0,4 կգ   1 մ3-ի, կամ 1000 լ քաղցուի խմորման համար (30-40 գ/հլ)։

Օգտագործման հրահանգ՝ խմորիչը ակտիվացվում է ջրով՝ 25-30 OC ջերմաստիճան ջրին 1։10 հարաբերությամբ խառնվում է խմորիչը։ Խմորիչի ակտիվացումից հետո ավելացվում է շաքարավազ (խմորիչի զանգվածից երկու անգամ ավել), պետք է լավ  խառնել և թողնել 30-40 րոպե, ոիրց հետո ավելացնել  քաղցուին և  լավ խառնել։ AT 1 խմորիչն լավ  խմորվում է 12-ից 35 OC ջերմաստիճանի պայմանններում։

35 OC ջերմաստիճանի պայմանններում խմորումը կտևի 3-ից  5 օր, իսկ 12 OC ջերմաստիճանի պայմանններում ՝ մինչև 45 օր:

Պահպանման պայմանները

Պահպանման ժամկետը․

10 OC ջերմաստիճանի պայմանններում՝ 24 ամիս,

20 OC ջերմաստիճանի պայմանններում ՝ 12 ամիս,

30 OC ջերմաստիճանի պայմանններում ՝ 6 ամիս։

 

 

Ալկոհոլային խմորիչներ

Ապրանքատեսակի համառոտ  նկարագրություն

Հատկությունները՝ Տուրբո 24 խմորիչը պարունակում է քիմիական մակրո և միկրո  սննդանյութերի բարդ կոմպլեքս, որը համադրված է արդյունավետ խմորիչի շտամի հետ, իրենից ներկայացնում է  ամբողջական խմորման համակարգ՝ ունակ  արտադրելու թորման համար նախատեսված 14 ծավ․ % ալկոհոլ պարունակող խմորվածք, մաքուր շաքարի բազայից կամ ֆերմենտատիվ քայքայված օսլայից և ֆերմենտատիվ ճեղքումից ստացված շաքար պարունակող հումքից ընդամենը 24 ժամում:

Ապրանքի մասին տեղեկատվություն

Բաղադրությունը՝ չոր խմորիչ (նախատեսված թորվածքներ ստանալու համար) 58%,  կարբամիդ 20%,  ֆոսֆատներ 16%,  սուլֆատներ 3%, կարբոնատներ 2%, վիտամիններ և հանքանյութեր 1%:

Արտաքին տեսքը՝ սպիտակ բյուրեղային  փոշի խառնված բաց  շագանակագույն չոր խմորիչի փոշու հետ:

ԳՄՕ-ի առկայությունը՝այս ապրանքատեսակը չի պարունակում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ։ Օգտագործումը

Չափաբաժինը՝ 8,2 կգ  1 մ3-ի, կամ 1000 լ քաղցուի խմորման համար (820 գ/հլ կամ 8,2 գ/լ) Օգտագործման հրահանգ՝ Կարելի է օգտագործել մինչև 240 կգ սախարոզա պարունակող մեկ խորանարդ մետր շաքարաջրային լուծույթ (240 գ/լ) կամ օսլա պարունակող հումքի քայքայումից ստացված, 1090 գ/դմ3 տեսակարար կշռով (խտությամբ) նախնական քաղցուի խմորման համար։ Նախքան Alcotec  24 Turbo-ի  շաքարաջրային խառնուրդն ավելացնելը պետք է  շաքարը  ամբողջովին լուծել: Alcotec  24 Turbo-ն կարելի է անմիջապես ավելացվել շաքարի լուծույթին, եթե  տարողությունը զինված է խառնիչով։ Հակառակ դեպքում   խառնել Alcotec 24 Turbo-ն ջրի հետ  (1:10 հարաբերությամբ), լավ խառնել 2-3 րոպե, այնուհետև պոմպով ավելացնել հիմնական  խմորման տարողությանը:

Քաղցուի նախնական խտությունը՝ տեսակարար կշիռը 1090 գ/դմ3  կամ 21,5 Brix.

Ջերմաստիճան՝ Խմորվող մասսայի  ջերմաստիճանը վերահսկելու համար ցանկալի է օգտագործել հովացման համակարգ: Խմորվող մասսայի սկզբնական ջերմաստիճանը կարող է լինել  21-38 OC սահմաններում: Օպտիմալ ջերմաստիճանն է 35OC: Ջերմաստիճանային ռեժիմի գերազանցումը հանգեցնում է խմորման գործընթացի դադարեցմանը և անավարտ խմորմանը։

pH՝ Alcotec  24 Turbo-ն պարունակում է իր սեփական pH-ի մակարդակի կարգավորիչ, pH մակարդակը լրացուցիչ կարգավորելու կամ վերահսկելու կարիք չկա:

Փրփրոագոյացում՝ Alcotec  24 Turbo-ն իր մեջ պարունակում է հակափրփրող նյութեր, որոնց շնորհիվ խմորման ընթացքում առաջացող փրփուրի ծավալը նվազում է։

 

Պահպանման պայմանները

Պահպանման ժամկետը ՝

10 OC ջերմաստիճանից ցածր պայմանններում՝ 24 ամիս,

20 OC ջերմաստիճանից ցածր պայմանններում՝12 ամիս,

30 OC ջերմաստիճանից ցածր պայմանններում՝ 6 ամիս։

Օգտագործված  փաթեթը (տուփը) կարելի է պահել մինչև 3 ամիս սառնարանում՝ հերմետիկ փակ վիճակում։

 

 

 

Չոր ակտիվ ալկոհոլային խմորիչը պարունակում է քիմիական մակրո և միկրո  սննդանյութերի բարդ կոմպլեքս՝ շաքարավազի հիմքով, ցանկացած հումքի խմորման համար։

Նկարագրություն

Խմորիչի բարձր ակտիվ շտամը խառնված է մակրո և միկրոէլեմենտների ամբողջական սննդային կոմպլեքսի հետ: Իդեալական լուծվում է շաքարի հիմքով ցանկացած հումքի խմորման համար, ինչպիսիք են շաքարի օշարակը, գլյուկոզաի օշարակը, մրգահյութը, մելասը և այլն:  TY48-ը կարող է օգտագործվել տարբեր չափաբաժիններով ՝ կախված խմորման պայմաններից և տեխնոլոգիական ռեժիմներից:

 

Չափաբաժին

     8 գ/լ խմորում մինչև 14 ծավ․% ալկոհոլի պարունակություն 24 ժամում,

     5,4 գ/լ խմորում մինչև 14 ծավ․% ալկոհոլի պարունակություն 48 ժամում,

     5,4 գ/լ — խմորում մինչև 20 ծավ․% ալկոհոլի պարունակություն 4-6 օրում։

Խմորման օպտիմալ ջերմաստիճանը

— խմորում մինչև  14 ծավ․% ալկոհոլի պարունակություն – քաղցուի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 30-32°C,

— խմորում մինչև 20% ծավ․% ալկոհոլի պարունակություն – քաղցուի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 25-27°C։

Կարևոր է ունենալ սառեցնող սարքավորումներ, որպեսզի ցանկացած պահի  խմորվող քաղցուի ջերմաստիճանը իջեցվի օպտիմալի:

 

Պահպանման պայմանները

10°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում՝ պահպանման դեպքում 24 ամսվա ընթացքում, կենսունակ են մնում ավելի քան 90% խմորիչի բջիջները:

 20°C ջերմաստիճանում՝ 12 ամսվա ընթացքում, կենսունակ են մնում ավելի քան 90% խմորիչի բջիջները:

30°C ջերմաստիճանում՝ 6 ամսվա ընթացքում, կենսունակ են մնում ավելի քան 90% խմորիչի բջիջները:

Պատվիրել հիմա

Թողեք հարցում, մեր մենեջերները կկապնվեն ձեզ հետ մեկ ժամվա ընթացքում

Լայն տեսականի

Винные дрожжи SP1

Производитель: Великобритания

Подкормка для дрожжей

Производитель: Великобритания

Турбо дрожжи 24

Производитель: Великобритания

ՈՒԼՏՐԱՍՈՒԼՖ S

Արտադրող
Ավստրիա

Գինու խմորիչ

Արտադրող
Իտալիա

ԳՈՒՄՄԻԱՐԱԲԻԿ

Արտադրող
Ֆրանսիա

Բենտոնիտ

Արտադրող
Վրաստան

Հասցե

Արշակունյաց պողոտա 9/5

Աշխատանքային ժամեր

9:00 AM — 18.00 PM
Երկուշաբթի-ուրբաթ